Բաղադրություն

Այժմ «դասական» Կոկա Կոլայի բաղադրությունն է.

շաքար

գունանյութ E150

օրթոֆոսֆորական թթու E338

կոֆեին

ածխածնի երկօքսիդ E290

Կոկա֊Կոլայի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։
Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ 1916 թվականին բիզնեսը հասնում է իր բարձրակետին, երբ կոկա-կոլան սկսում են վաճառել այժմ հայտնի՝ հատուկ դիզայնի շշերով։Նաև Coca-Cola-ի մեջ պարունակում է մի վնաս մարդուն։Նրա մեջ պարունակում է որդի հյութ։
Հայտնագործումը.
1886 թվականին ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։
Սկզբում օշարակը Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով։
Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։

Հետաքրքիր փաստեր.
Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։
Հետաքրքիր է, որ Կոկա-կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։
1888 թվականին Փոմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլայի արտադրությամբ։
Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլայի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։