Էքստրավերսիա և Ինտրովերսիա տերմիններն առաջին անգամ օգտագործել է Յունգը, բայց նրա հասկացությունն ու օգտագործումը հոգեբանության մեջ տարբերվում է նախնական իմաստից։ Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կամ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա։ Ըստ նրա էքստրավերտը հակված է դեպի աշխարհի ընկալմանը, իսկ ինտրովերտն ուղղված է դեպի «ներս»։ Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը։

Էքստրավերսիան դրսևորվում է ընկերության, շփվողականության, էներգետիկ վարքի մեջ, հակառակ դրան՝ ինտրովերսիան դրսևորվում է ավելի փակված և օտարացված վարքագծում. Էքստրավերսիան և ինտրովերսիան սովորաբար դիտարկվում են որպես չափման առանձին միավորներ, դրա համար մի բնութագրիչի բարձր ցուցանիշները ենթադրում են մյուս ցուցանիշի ցածր ցուցանիշներ։

Փաստացի հոգեբանական տիպաբանության բոլոր կոմպլեքսներն ու շատ հոգեբանական թեստեր պարունակում են այս բնութագրիչները տարբեր ձևերով։ Օրինակ՝ «Մեծ հնգյակ»-ի մոդելը, Յունգի վերլուծական հոգեբանությունը, Այզենկի՝ «Անձի եռագործոն տեսությունը», Քեթթելի «Անձի 16 գործոններ»-ը, Մայերս–Բրիգս տիպաբանության ցուցիչը։